Մովսիսյանը խոսել է Սպերցյանի ապագայի մասին

278

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը Metaratings-ի հետ զրույցում խոսել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մարզական ապագայի մասին:

— Ասեկոսեները Սպերցյանին «Կրասնոդարից» Եվրոպա են ուղարկում։ Կարծում եք՝ արժե՞, թե՞ դեռ վաղ է։

— Նա այժմ իր ակումբում հիմնական ու առաջատար խաղացող է։ Այնպիսի տարիքում է, որ իր համար կարևոր է խաղային պրակտիկա ունենալ հենց «Կրասնոդարում», որը շատ ուժեղ թիմ է դարձել։

Եթե ​​նա մի տարի էլ մնա Ռուսաստանում, դա նրան չի խանգարի, այլ օգուտ կտա։ Հատկապես հաշվի առնելով «Կրասնոդարի» ցուցադրած ֆուտբոլը։

— Եթե մինչև տեղափոխությունը ձեզնից խորհուրդ հարցնի, կասե՞ք։

— Անպայման: Նրա հետ արդեն խոսել ենք Հայաստանում, Էդիկը շատ խելացի տղա է։ Ես հաղորդակցվել են նաև «Կրասնոդարի» հետ. սա այն ակումբն է, որը երբեք չի վնասի ֆուտբոլիստին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 22-ամյա հայ կիսապաշտպանը 2022/23 մրցաշրջանը ևս կանցկացնի «Կրասնոդարում»: Էդուարդի պայմանագիրը «ցլերի» հետ գործում է մինչև 2024 թվականի ամառ: Transfermarkt-ը Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 6 մլն եվրո:

Հիշեցնենք՝ Յուրա Մովսիսյանը 2011-2013 թվականներին պաշտպանել է «Կրասնոդարի» գույները:

Նախորդ հոդվածըԺոան Լապորտա. Դե Յոնգը չի վաճառվում
Հաջորդ հոդվածըԷդգար Սևիկյանը՝ «Նիժնի Նովգորոդի» ֆուտբոլիստ