‘Մովսիսյանը կարող է հեռանալ «Կրասնոդարից»’

919

Ռուսական «Կրասնոդար» ակումբը քննարկում է Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» 27-ամյա հարձակվող Ալեքսանդր Բուխարովին վարձակալելու հնարավորությունը, եթե թիմից հեռանա նրա առաջատար հարձակվող Յուրա Մովսիսյանը, տեղեկացնում է Life Sports-ը:

«Կրասնոդարը» այժմ սուր եւ արդյունավետ հարձակվողի փնտրտուքների մեջ է: Ակումբի ղեկավարությունը շատ լավ գիտակցում է, որ թիմի հիմնական հարվածային ուժի՝ Մովսիսյանի հեռանալու հավանականություն մեծ է»,- նշել է ռուսական ֆուտբոլային գործակալներից մեկը:

«Բուխարովի տեղափոխությունը հավանական է: Կրասնոդարյան թիմը ակնկալում է, որ Ալեքսանդրը նոր թիմում կարող է վերագտնել իր ռմբարկուական հատկանիշները, սակայն խոսքը գնում է միայն վարձավճարի մասին: Ամեն ինչ կորոշվի մոտ ժամանակներս, երբ Մովսիսյանի հետ պայմանագրի երկարաձգման հարցում պարզություն մտցվի»,- նշել է Life Sports-ի զրուցակիցը:

Նշենք, որ Մովսիսյանի ծառայություններով՝ ըստ լրատվամիջոցների, հետաքրքրված են մոսկովյան ակումբները, առաջին հերթին՝ ԲԿՄԱ-ն եւ «Դինամոն»:

Նախորդ հոդվածը‘Պակիստանցի ծայրահեղականը մարդասիրական օգնություն է առաջարկել ԱՄՆ-ին ‘
Հաջորդ հոդվածը‘Ինչպես են իշխանությունները լուծել Ղարաբաղի հարցը ‘