‘Մովսիսյանը հետաքրքրել է «Սպարտակին»’

780

Մոսկվայի «Սպարտակը» հետաքրքրված է Հայաստանի հավաքականի եւ «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններով, հաղորդում է Советский спорт-ը:

Պարբերականի տեղեկություններով, մոսկովյան ակումբը քննարկում է հարձակվողին ձեռք բերելու հնարավորությունը, ընդ որում «Սպարտակի» ղեկավարությունը չի նախատեսում դրա համար մեծ գումար հատկացնել: Transfermarket կայքի տվյալներով, Մովսիսյանի տրանֆերային արժեքը գնահատվում է 3,2 միլիոն եվրո:

Այս մրցաշրջանում Մովսիսյանը Ռուսաստանի առաջնությունում 13 խաղ է անցկացրել եւ խփել 9 գնդակ:

Ավելի վաղ նշվում է, որ Մովսիսյանով հետաքրքրված են նաեւ Մոսկվայի ԲԿՄԱ-ն եւ «Դինամոն»:

Նախորդ հոդվածը‘Շրի-Լանկայի դատարանը ռուսաստանցիներին տուգանել է 10 հազար դոլարով՝ վայրի խոլորձ հավաքելու համար’
Հաջորդ հոդվածը‘Ինտերպոլը Աֆրիկայի հանքերում ստրկության մեջ գտնվող 400 երեխայի է ազատագրել’