‘Մովսիսյանը ցուցարարներին «խոստումներ է տվել». հայտնի չէ՝ ում անունից ‘

1295

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վանաձորի «Քիմպրոմ» ՓԲԸ աշխատակիցները այսօր հերթական անգամ բողոքի ցույց էին անցկացրել՝ պահանջելով հանդիպում էներգետիկայի նախկին նախարար, ներկայում Սերժ Սարգսյանի խորհրդական Արմեն Մովսիսյանի հետ: Մովսիսյանը նախնական պայմանավորված ժամից 4 ժամ ուշացումով հանդիպել է աշխատակիցների հետ: Հանդիպումը կայացել է գործարանի դահլիճում, սակայն, հանդիպմանը մասնակցելու համար ներս են թողել ընդամենը 15 աշխատակցի: Մյուս ցուցարարները փորձել են մասնակցեն հանդիպմանը, սակայն, նրանց ներս չեն թողել: Հանդիպմանը մասնակցած 15 աշխատակիցները այս անգամ էլ չեն կարողացել ճշտել, թե ովքեր են ներկայում գործարանի սեփականատերերը:

Բայց ուշագրավն այն է, որ Արմեն Նովսիսյանը, ով արդեն էներգետիկայի նախարար չէ,  որոշակի խոստումներ է տվել աշխատակիցներին. հայտնի չէ, սակայն, թե ում անունից: Մովսիսյանը մասնավորապես, խոստացել է, որ մինչեւ օգոստոսի 10-ը կվճարեն աշխատակիցներին մեկ ամսվա աշխատավարձը, ապա ասել է, թե կաշխատեն գործարանի մի քանի արտադրամասեր եւ երեք ամսվա ընթացքում կփակեն աշխատավարձի գծով բոլոր պարտքերը: Հանդիպումը տեւել է մոտ մեկ ժամ:

Այդուհանդերձ, աշխատակիցները շատ լավ իմանալով իշխանությունների խոստումների «արժեքը», անկախ ամեն ինչից որոշել են հավաքվել եւ որոշել իրենց հետագա անելիքները:  

 

Նախորդ հոդվածը‘Ցզյա Չժան-կե. «Ֆիլմերը մարդկանց համախմբելու ուժ ունեն: Միայնակ ֆիլմ նայելը վտանգավոր երևույթ է»’
Հաջորդ հոդվածը‘«Ճանապարհ». Ալեքսանդր Բաղդասարյանի ֆիլմը’