‘Մովսիսյանի համար «Սպարտակը» ահռելի պայմանագիր առաջարկեց. «Կրասնոդարի» սեփականատեր’

845

«Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկին մեկնաբանել է հարձակվող Յուրա Մովսիսյանի տեղափոխությունը «Սպարտակ»:

«Սա բիզնես չէ: Յուրային բաց թողեցինք, քանի որ նրան ահռելի պայմանագիր առաջարկեցին: Նա մեր համար շատ բան է արել: Շնորհակալ ենք Յուրային ամեն ինչի համար, ակումբում նա միայն դրական զգացմունքներ է թողել: Նա գիտի, որ մեր ակումբը դռները միշտ բաց են նրա առջեւ:

Եթե փոխարինողներ չլինեին, Յուրային կխնդրեինք մի փոքր էլ մնալ: Բայց մեր մոտ կա Վանդերսոն, որը հաջող է հանդես գալիս, շուտով Կոնատեն կմիանա: Ուրախ եմ Յուրայի համար, հաջողություն եմ մաղթում նրան: Սպասենք գարնանը, երբ նա մեր պաշտպաններից դաս կստանա»,- գրել է Գալիցկին իր թվիտերում:

Հիշեցնենք, որ Մովսիսյանը «Սպարտակի» հետ 5 տարվա պայմանագիր է ստորագրել, իսկ նրա աշխատավարձը կկազմի տարեկան մոտ 3,5 միլիոն դոլար: 

Նախորդ հոդվածը‘Դավիթ Բաբայան. Համանախագահների հայտարարությունը նշանակում է, որ Արցախի ինքնորոշման հիմնախնդիրը դարձել է փաստ’
Հաջորդ հոդվածը‘Ճանապարհները անցանելի են, բայց ավտոմեքենան մնացել է ձյան մեջ’