‘Մովսիսյան. Առանց կողմնակի նյութերի իրացման խնդիրը լուծելու, չենք կարող ունենալ պղնձահալման ձեռնարկություններ’

836

Հայաստանի տրանսպորտային խնդիրները և պղնձի արդյունահանման աննշան ծավալները խոչընդոտում են պղնձահալման գործարանների կառուցմանը, այսօր ընդերքի օգտագործման խնդիրներին նվիրված խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

«Մենք շատ երկար տեղական և միջազգային փորձագետների հետ քննարկել ենք Հայաստանում պղնձահալման գործարանների կառուցման հարցը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ձեռնարկության արդյունավետ գործունեության համար հարկավոր է արդյունահանել տարեկան առնվազն 250 հազար տոննա պղինձ: Մենք դեռ չենք հասել այդ ծավալներին: Պղնձահալման գործարանի կառուցումը համալիր խնդիր է»,- ասել է Մովսիսյանը:

Նրա խոսքով, երկրում գոյություն ունեցող հանքավայրերը հիմնականում պարունակում են պղնձի սուլֆիդներ, հետևաբար` արդյունահանելիս ձևավորվում է 30% ծավալով ծծումբ, որը նույնպես պետք է իրացնել, ինչը, սակայն, խանգարում են Հայաստանի հաղորդակցական խնդիրները: «Առանց կողմնակի նյութերի իրացման խնդիրը լուծելու, մենք չենք կարող ունենալ պղնձահալման ձեռնարկություններ: Հարկավոր է  զարգացած քիմիական արդյունաբերություն: Կան նաև որոշ գաղափարներ այդ ուղղությամբ, քանի որ վաղ թե ուշ մենք կհասնենք պղնձի արդյունահանման նշված ծավալներին»,- ասել է նա:

 

Նախորդ հոդվածը‘Իմ սուտի ուղեկից. Հյուսիսային պողոտայի սալահատակը երեկ, այսօր եւ վաղը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Սևան-Հրազդան Կասկադ»-ը այս տարվա 9 ամիսներին կրճատել է էլեկտրաէներգիայի արտադրությունը 24.7 տոկոսով’