‘ Մովսիսյան. «Ոչ ոք չի կարող ինձ ճնշել այնպես, ինչպես ինքս եմ ճնշում»’

1019

«Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը չի մտահոգվում ԿՈՆԿԱԿԱՖ-ի (Հյուսիսամերիկյան, կենտրոնամերիկյան և կարիբյան ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի՝ «Տիգրեսի» դեմ խաղում (0:2) իր վրիպումների համար:

-Եթե սկսեմ հիշել բոլոր վրիպումներս, մի ամբողջ օր կպահանջվի: Ոչ ոք չի կարող ինձ ճնշել այնպես, ինչպես ինքս եմ ճնշում: Գիտեմ, որ պետք է գոլեր խփեմ, գնդակն ուղարկում դարպասը և ես կանեմ դա:

Մենք չափազանց հարգալից էինք մրցակցի նկատմամբ: Ամեն դեպքում, սա ֆուտբոլ է, երկու թիմում էլ 11-ական ֆուտբոլիստ է հանդես գալիս: Կարծում եմ՝ մենք կարող էինք ավելիին հասնել, եթե առավել վտանգավոր խաղայինք: Ըստ իս, մեր խաղի սրության պակասը պայմանավորված է նախապատրաստվելուն հատկացված քիչ ժամանակով, բայց, իհարկե, սա արդարացում չէ,-Մովսիսյանի խոսքը մեջբերված է «The Salt Lake Tribune»-ից:

Նախորդ հոդվածը‘Հայտնի են «Laureus»-ի հավակնորդները (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյան. «Հարգում ենք «Բավարիային», բայց գիտենք՝ կարող ենք հաղթել»’