‘Մոտակա օերերին օդի ջերմաստիճանը կլինի 31 աստիճանի սահմաններում’

935

Հայաստանի տարածքում`
Օգոստոսի 2-3-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 4-ին շրջանների զգալի մասում, 5-6-ը արևելյան շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 

Քամին հյուսիս-արևելյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 4-5-ը կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում`

Օգոստոսի 2-3-ը, 5-6-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է: Օգոստոսի 4-ին օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վրկ:

Երևանի օգոստոսի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
  • Օդի առավելագույն ջերմաստիճան`   40.60C (1935 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`       13.20C (1945 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`   25.60C


Նախորդ հոդվածը‘Հետախուզվում էր բռնաբարության մեղադրանքով’
Հաջորդ հոդվածը‘Ինչքան հարկ է թաքցնում Սամվել «Լֆիկ» Ալեքսանյանը’