‘Մոտ 10 քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանություն (ֆոտոշարք)’

1327

Ինչպես արդեն հաղորդել էինք, Ազգային ժողովի դիմաց տեղի է ունենում  բողոքի ակցիա` ընդդեմ Սերժ Սարգսյանի՝ ՄՄ-ին անդամակցելու միանձնյա որոշման: Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ի արտահերթ նիստի օրակարգում է Ռուսաստանի հետ ստորագրված երեք համաձայնագիր` գազի սակագնի, ներկրվող նավթամթերքները մաքսատուրքից ազատելու, «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասը վաճառելու վերաբերյալ համաձայնագրերը վավերացնելու հարցը: 

ԱԺ-ի դիմաց հավաքված մի խումբ ակտիվիստներ իրենց բողոքի ձայնը լսելի դարձնելու համար դուրս են եկել փողոց, փակել երթեւեկությունը:

Ոստիկանները տասնյակ ցուցարարների են բերման ենթարկել ոստիկանական բաժանմունքներ:

ԱԺ-ում, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը պահանջել են անհապաղ ազատ արձակել բերման ենթարկված քաղաքացիներին:

Նախորդ հոդվածը‘Բողոքի ակցիա՝ ընդդեմ Ս. Սարգսյանի միանձնյա որոշման (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանի հաջորդ տարվա բյուջեն Հայաստանի բյուջեից մեծ է 8 անգամ’