‘Մորատա. «Լևանդովսկին Եվրոպայի ամենաուժեղ հարձակվողն է»’

1019

«Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Բավարիայի» հետ առաջիկա հանդիպումից առաջ գովասանքով է խոսել մյունխենյան թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու մասին:

-Լևանդովսկու խաղին հետևելը նման է հրաշքի հետևելուն: Ինձ համար նա Եվրոպայի ամենաուժեղ հարձակվողն է,-Մորատայի խոսքը մեջբերված է «Sport Bild»-ից:

Մորատան նաև ջերմությամբ է հիշել «Բավարիայի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոյի հետ «Ռեալում» հանդես գալու տարիները:

-Երբ ես նոր էի տեղափոխվել «Ռեալի» առաջին թիմ, Ալոնսոն այն քչերից էր, ով հոգ էր տանում իմ մասին: Նա միշտ ցանկանում էր, որ երիտասարդ ֆուտբոլիստները տեղ ունենան առաջին թիմում,-ասել է Մորատան:

Հավելենք, որ «Յուվենտուս»-«Բավարիա» առաջին հանդիպումը կայանալու է փետրվարի 23-ին, իսկ պատասխան խաղը՝ մարտի 16-ին:

Նախորդ հոդվածը‘ԵԼ.«Բորուսիա Դ»-Պորտու֙ 2:0. Մխիթարյանը երկու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Իբրահիմովիչը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», եթե այն գլխավորի Մոուրինյուն’