‘Մորտեն Օլսեն. Այստեղ շատերը թերագնահատեցին Հայաստանի հավաքականին’

869

Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը Հայաստանից 0:4 հաշվով կրած պարտությունից հետո ասել է հետեւյալը.

«Հայերն արժանի էին հաղթանակի: Ես անգամ կարծում էի, որ մենք ավելի շատ գոլ բաց կթողնենք: Սա իմ կյանքի ամենավատ երեկոն է: 20-րդ վայրկյանին գոլ խփելն իսկապես մեծ արդյունք է հայերի համար: 

Կարծում եմ, որ Մալթային պարտվելուց հետո այստեղ շատերը թերագնահատեցին Հայաստանի հավաքականին, բայց դուք ունեք շատ լավ թիմ: Հենրիխ Մխիթարյանը ադամանդ է, Յուրա Մովսիսյանը՝ նույնպես: Հայաստանի հավաքականը թիմային հավաքական է»,- Օլսենի խոսքն է մեջբերում News.am Sport-ը:

Այնուհետեւ Օլսենը նշել է. «Մենք չկարողացավ հասնել արդյունքի, քանի որ եզրափակիչ փուլում անփույթ էինք գործում: Եթե կարողանայինք արագ պատասխանել, ապա հնարավոր կլիներ այլ արդյունք ակնկալել: Այժմ, մենք մեր խնդիրը բարդացրինք»:

Խաղադաշտը շատ վատ վիճակում էր եւ այդ խնդրի մասին ես արդեն խոսել եմ: Մենք իրավունք չունենք նման խաղադաշտի վրա անցկացնել հանդիպումներ:

Կզբաղեցնի Հայաստանը 2-րդ տեղը խմբու՞մ: Կարծում եմ՝ ոչ, արդեն ուշ է: Հայաստանն արդեն կորցրել է այդ հնարավորությունը »,- Օլսենին մեջբերում է Armsport.am-ը:

Նախորդ հոդվածը‘Հայաստանն առաջատար դիրքեր է զբաղեցնում նախագահի ունեցվածք-բյուջե հարաբերակցությամբ. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում կարող է բարձրանալ շուրջ 20 հորիզոնականով’