‘Մորտեն Օլսեն. Պարտությունը մեզ վրա շատ էր ազդել, բայց մենք պետք է դրական տրամադրվենք վաղվա խաղին’

847

«Արմենիա Մարիոտ» հյուրանոցում տեղի ունեցավ Դանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենի բացօթյա մամուլի ասուլիսը: Ասուլիսին ներկա էին նաեւ թիմի պաշտպան Դանիել Ագերը, դարպասապահ Ստեֆան Անդերսենը եւ հարձակվող Նիկլաս Հելենիուսը:

Մորտեն Օլսեն

— Հայաստանի և Դանիայի հավաքականները վերջին խաղերում հաղթել են: Մեզ համար սեպտեմբերի 10-ը կլինի ինչպես հունիսի 11-ը: Հույս ունենք, որ վաղվա խաղում մեր թիմում ոչ մի արտառոց բան չի փոխվի:

— Բոլոր թիմերն էլ կորուստներ ունեն, քանի որ տասը խաղ առանց կորուստների անցկացնել հնարավոր չէ:

— Մենք հետևել ենք Ձեր հավաքականին հենց սկզբից: Դուք էլ Չեխիայի, Բուլղարիայի հետ լինելու եք երկրորդ տեղի համար պայքարողների թվում:

— Մեզ համար դժվար խնդիր էր վաղվա կազմը որոշելը:

— Բոլորը վաղվա խաղին պատրաստ ենք, ոչ մի վնասվածք չունենք:

— Մեր փիլիսոփայությունն այն է, որ ամբողջ թիմով հարձակվում ենք, և ամբողջ թիմով պաշտպանվում:

— Մինչև վաղը դեռ ժամանակ ունենք և դեռ չենք կարող ասել` բոլոր 24 ֆուտբոլիստներն են պատրաստ խաղին, թե ոչ:

— Ես թիմը երիտասարդացնելու միտում չեմ տեսնում: Հավաքական ենք հրավիրում մեզ անհրաժեշտ ֆուտբոլիստներին:Երկրորդ տեղի համար պայքարում են չորս թիմեր` Հայաստան, Չեխիա, Բուլղարիա և մենք:

— Պարտությունը մեզ վրա իրոք շատ էր ազդել, բայց մենք պետք է լավ ու դրական տրամադրվենք այս խաղին:

— Մենք դիտել ենք Հայաստանի խաղը, ինչպես նաև մյուս մրցակիցների խաղը: Հաղթանակի մասին ոչինչ չեմ ասի. կաշխատենք հաղթել:

— Մենք չենք մտածում այս կամ այն ֆուտբոլիստի մասին առանձին: Մովսիսյանը կխաղա, թե ոչ, էական չէ: Մենք խաղի վրա ենք կենտրոնանում:

Դանիել Ագեր

— Իհարկե, մենք ուզում ենք պարտությունից հետո ռևանշի հասնել: Վաղը պետք է բոլորովին այլ խաղ ցուցադրենք:

— Մալթայի հետ խաղից այդքան էլ բավարաված չենք, ճիշտ է` հաշիվը մեզ ձեռնտու էր, նույն հաշիվը նաև վաղվա հանդիպմանը ձեռնտու կլինի, բայց մենք դանդաղ էինք խաղում և գոլային պահեր քիչ ստեղծեցինք:

— Եվ տակտիկապես, և տեխնիկապես և, ամենակարևորը, հոգեբանորեն՝ մենք պետք է ուժեղանանք:

— Նախորդ հանդիպմանը` 0:4 հաշվի ժամանակ, չէի մասնակցում, բայց մեկ է` իմ զգացողությունները նույնն էին:

Ստեֆան Անդերսեն 

— Մենք ուշադրություն չենք դարձնում այն փաստին, որ Ձեր հավաքականում որակազրկվածներ կան, որովհետև դուք ունեք այլ ֆուտբոլիստներ, որոնցով կարող եք փոխարինել:

Նիկլաս Հելենիուս

— «Ասթոն Վիլայում» ես լավ եմ մեկնարկել և կարծում եմ՝ կկարողանամ օգնել իմ հավաքականին:

Աղբյուրը ՖՈՒՏԲՈԼ365

Նախորդ հոդվածը‘ՀՀ ԱԳՆ-ի անգործության պատճառները’
Հաջորդ հոդվածը‘«Ամերիաբանկը» և օֆշորը. նոր մանրամասներ օֆշորային սկանդալից’