‘«Մուդիս»-ը Հայաստանի վարկանիշը կայուն է գնահատել’

901

Միջազգային հեղինակավոր «Մուդիս» վարկանիշային կազմակերպությունը (Moody՛s Investors Service) հրապարակել է Հայաստանի մասին զեկույց, համաձայն որի Հայաստանը գնահատման սանդղակում բարելավել է իր վարկանիշը:

«Մուդիս»-ը Հայաստանի  վարկանիշը գնահատել է « կայուն »  Ba2՝ նախորդ տարվա «բացասականի»  փոխարեն: Հեղինակավոր կազմակերպության որոշման  համար հիմք են հանդիսացել Հայաստանում եկամուտների կայուն հավաքագրումը,  ընթացիկ դեֆիցիտի աստիճանական կրճատումը ՀՆԱ-ում, ինչպես նաեւ բարենպաստ պայմաններով արտաքին ֆինանսական միջոցների, օտարերկրյա ներդրումների ու այլ ֆինանսական հոսքերի ներգրավումը տնտեսության մեջ:

Կազմակերպությունը նաեւ վերանայել է ազգային արժույթի առաստաղը ՝ սահմանելով այն Baa3 Baa1-ի փոխարեն, տեղեկացնում է ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունը:  

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսը օգտագործում է Ցեղասպանության ճանաչումը որպես փորձաքար՝ Թուրքիային զգուշացնելու համար’
Հաջորդ հոդվածը‘Կոմիտաս 5 շենքի բնակիչները բախվել են շինարարներին պաշտպանող ոստիկանների հետ’