‘Մուլտիմիլիոնատեր Դենիս Տիտոն մտադիր է 2018 թ. տիեզերանավ ուղարկել Մարս’

1352

Աշխարհում առաջին տիեզերական զբոսաշրջիկ և մուլտիմիլիոնատեր Դենիս Տիտոն պատրաստվում է 2018 թ.չվերթ իրականացնել Մարս մոլորակ, նշվում է NASA-ի կայքում հինգշաբթի հրապարակված մամլո հաղորդագրության մեջ: NASA-ի հաշվարկներով՝  ճանապարհորդությունը դեպի Կարմիր մոլորակ և ապա վերադարձը Երկիր կտևի 501 օր:

 Տիտոն ավելի վաղ հիմնել է Inspiration Mars Foundation ոչ առևտրային ընկերությունը՝ այդ ճանապարհորդությունն իրականացնելու նպատակով: Ըստ նրա՝ «առաքելության նպատակն է գեներացնել նոր գիտելիքները, փորձը և ազդակները՝ տիեզերքի յուրացման  մեծ դարաշրջանի համար»: Սպասվում է, որ ընկերության ներկայացուցիչները մամլո ասուլիս կանցկացնեն փետրվարի 27-ին, որի ընթացքում մանրամասներ կհաղորդեն առաքելության վերաբերյալ:

2001 թ. Տիտոն դարձավ առաջին տիեզերական զբոսաշրջիկը՝ դրա համար վճարելով 20 միլիոն դոլար: Նա 128 պտույտ գործեց Երկրի շուրջ, տեղեկացնում է Interfax.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» 2011թ. հունվարից սկսած առաջին անգամ պարտվեց 2 գնդակի տարբերությամբ’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը մտավ նախագահական’