‘Մուխանով. ՌԴ-ն կարող է համոզել Բաքվին և Երևանին՝ չսրել հակամարտությունը’

1242

Շաբաթ օրը Սոչիում Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումների գլխավոր արդյունքը Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հետ կարող է լինել այն, որ Մոսկվային հաջողվի կողմերին համոզել ղարաբաղյան հակամարտությունը չտեղափոխել «թեժ փուլ», կարծում է ռուսաստանցի փորձագետ Վադիմ Մուխանովը: «Անկասկած, հանդիպումները կարևոր են՝ այն տագնապալի լուրերի ֆոնին, որոնք ստացվում են ինչպես շփման գծից՝ ղարաբաղյան հակամարտության անմիջական գոտուց, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանից, »,- ասել է փորձագետը՝ ափսոսանք հայտնելով, որ հանդիպումները ոչ թե եռակողմ են լինելու, այլ երկկողմ:

Ըստ Մուխանովի՝ ամեն դեպքում «այս պարագայում կարևոր է Ռուսաստանի խաղաղարար միջնորդական դերակատարությունը»: «Եթե նախկինի պես՝ հակամարտությունը հաջողվի սառեցնել, և լայնածավալ ռազմական գործողություններ չսկսվեն, ապա դա, անտարակույս, կլինի Ռուսաստանի հաջողությունը», -հայտարարել է ռուսաստանցի փորձագետը:

Քաղաքական կոնյուկտուրայի կենտրոնի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխեևը ավելի երկարատև արդյունք բանակցություններից՝ հակամարտության վերջնական լուծում չի ակնկալում: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ի՞նչ կարող է անել ցանկացած միջնորդ: Նա կարող է համոզել կողմերին՝ ուժ չկիրառել, հրաժարվել ինչ-ինչ կտրուկ գործողություններից և հապշտապ որոշումներ կայացնելուց: Սակայն ղարաբաղյան հակամարտությունը բացարձակապես փակուղային է: Այստեղ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Եվրոպան, ո՛չ ԱՄՆ-ը կամ ցանկացած այլ պետություն չեն կարող ոչինչ անել»,- կարծում է Միխեևը: Վերլուծաբանի կարծիքվ՝ Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները բացարձակապես հակադիր են իրար ու անհամատեղելի: «Ոչ մի փոխզիջում կողմերից որևէ մեկը չի ընդունում: Հետևաբար՝ այդ հակամարտությունն այս իրավիճակում, ըստ իս՝ հնարավոր չէ լուծել: Բայց Երևանն ու Բաքուն պատասխանատվությունը ժամանակ առ ժամանակ դնում են տարբեր միջնորդների, այդ թվում՝ Ռուսաստանի վրա: Նրանք սկզբունքորեն անկարող են լուծել այդ հարցը»,- համոզված է Միխեևը: Փոխանցում է ria.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Սոչի. Սերժ Սարգսյանը Պուտինին ներկայացրել է սահմանին լարվածության սրացման մանրամասները’
Հաջորդ հոդվածը‘Արևմուտքը Ռուսաստանին զգուշացրել է զերծ մնալ «խաղաղարար գործողություններից»’