‘Մուհամեդ Մուրսիի տասնյակ հազարավոր հակառակորդներ պահանջում են նախագահի հրաժարականը’

825

Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի հազարավոր հակառակորդներ նոյեմբերի 30-ին՝ ուշ երեկոյան, հավաքվել են Կահիրեի կենտրոնում գտնվող Թահրիրի հրապարակում՝ պահանջելով նախագահի հրաժարականը, հայտնում է Интерфакс-ը:

«Հեղափոխությունը վերադառնում է, մենք կհաղթենք: Մենք միավորվել ենք բռնապետական ռեժիմի դեմ»,- ասել է ցույցին մասնակցող Խադմին Սաբահին, որը Եգիպտոսի նախագահական ընտրությունների թեկնածուներից մեկն է եղել:

Բողոքի ցույցին մասնակցել է նաև ՄԱԳԱՏԷ-ի նախկին ղեկավար Մուհամեդ ալ-Բարադեյը:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Մուրսին մի շարք որոշումներ է ընդունել, որոնք նախատեսում են նախագահի լիազորությունների ընդլայնում: Մասնավորապես՝ դատական իշխանությունները չեն կարող չեղյալ հայտարարել նախագահի որոշումները:

Նախորդ հոդվածը‘Կոնգոյում ինքնաթիռը բախվել է շենքին, այնուհետև գլորվել ձորը’
Հաջորդ հոդվածը‘Դատարանը մերժեց Մատաղիսի գործով դատաքննության վերսկսման միջնորդությունը ‘