‘Մունդիալ-2018. Բելգիայի հավաքականը ջախջախեց Թունիսի ընտրանուն (տեսանյութ)’

1712

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում հանդիպեցին Բելգիան և Թունիսը։ Այս հավաքականներն ընդգրկված են G խմբում։

Մոսկվայի «Սպարտակ» ստադիոնում կայացած խաղում Ռոբերտո Մարտինեսի գլխավորած Բելգիայի հավաքականը հաղթեց 5։2 հաշվով։

Եվրոպացիների կազմում դուբլի հեղինակներ դարձան Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն։ Մեկ անգամ էլ աչքի ընկավ Միշի Բատշուային։

Այս հաղթանակի շնորհիվ Բելգիան վաստակեց 6 միավոր և նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր։ G խմբի մյուս խաղում հունիսի 24-ին կհանդիպեն Անգլիան և Պանաման։

ԱԱ-2018, G խումբ

Բելգիա — Թունիս՝ 5։2

Էդեն Ազար, 6 (11մ), 51, Ռոմելու Լուկակու, 16, 45+3, Միշի Բատշուայի, 90 — Դիլան Բրոն, 18, Վահբի Հազրի, 90+3

Բելգիա․ Կուրտուա, Մենե, Վերտոնգեն, Բոյատա, Ալդերվեյրելդ, Կարասկո, Դե Բրյունե, Վիտսել, Ազար (Բատշուայի, 68), Լուկակու (Ֆելայինի, 59), Մերտենս (Տիլեմասն, 86)։

Թունիս․ Բեն Մուստաֆա, Բրոն (Նագես, 24), Մալուլ, Բեն Յուսուֆ (Բենալուն, 41), Սկիրի, Մերիա, Սասի (Սլիտի, 59), Հաուի, Հազրի, Բեն Յուսեֆ, Բադրի։

 

Նախորդ հոդվածը‘Paris Grand Chess Tour․ Լևոն Արոնյանն անհաջող ավարտեց արագ շախմատի առաջնությունը’
Հաջորդ հոդվածը‘Մունդիալ-2018․ Մեքսիկայի հավաքականն ուժեղ գտնվեց նաև հարավկորեացիներից (տեսանյութ)’