‘Մուստաֆա Ջեմիլև. Ղրիմը Ռուսաստանի կազմում կմնա մինչև Պուտինի նախագահության ավարտը’

1061

«Ղրիմը ռուսաստանյան չի լինի, ես միանգամայն համոզված եմ դրանում: Նախ՝ դա հենց Ռուսաստանի համար կործանարար կլինի, և առավելագույնը նա այս կարգավիճակով կդիմանա՝ քանի դեռ Պուտինն է իշխում, իսկ թե դա ինչքան կտևի՝ միայն Ալլահին է հայտնի. գուցե՝ երկու օր, գուցե և՝ 20 տարի»,- հայտարարել է Ղրիմի թաթարների առաջնորդ Մուստաֆա Ջեմիլևը:

Նա նաև նշել է, որ Արևմուտքի շահերից է բխում, որ Կրեմլն «ավելի խորը մխրճվի Ուկրաինայի մեջ», քանի որ դա կհանգեցնի Ռուսաստանի քայքայմանը: «Հետո էլ կգա Ռուսաստանի վերջը: Ու թեև մարդկային զոհեր ու ավերածություններ կլինեն, դրան կհաջորդի այդ ագրեսիվ երկրի կործանումը»,- նշել է ղրիմաթաթարների առաջնորդը: Փոխանցում է Грузия-Online-ն:

Նախորդ հոդվածը‘Կիմ Չեն Ինը ժողովրդին կցուցադրի ֆուտբոլի Անգլիայի առաջնությունը’
Հաջորդ հոդվածը‘Բրազիլիայի մերօրյա «ամազոնուհիները» փեսացու են փնտրում’