‘ Մուրացանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ռումբ դեռ չեն հայտնաբերել ‘

3680

Մուրացանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում որոնողական աշխատանքներ են իրականացվում. ռումբ առայժմ չեն հայտնաբերել: Այս մասին iLur.am-ին քիչ առաջ հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Նշենք, որ այսօր, ժամը 14.06-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Մուրացան փողոցի թիվ 115 հասցեում` ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, առկա է պայթուցիկ սարք:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը:

Նախորդ հոդվածը‘Վահե Էնֆիաջյան. «Հրապարակը» ակնհայտ սուտ է տպագրել ‘
Հաջորդ հոդվածը‘Ֆեմեն ակտիվիստուհիները ստանում են $1000 աշխատավարձ’