‘Մուրկա կատուն փրկել է տիրոջը հրդեհի ժամանակ ‘

871

Մուրկա անունով կատուն փրկել է իր տիրոջը հրդեհի ժամանակ Բաշկիրիայում, տեղեկացնում է РИА-Новости-ն:

Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան Իշիմբայան շրջանի Մալոմակսյուտովո գյուղում. մասնավոր տանը կայծից բռնկվել է տնայնագործ էլեկտրական վառարանը եւ հրդեհ է սկսվել:
«Այդ ժամանակ տանտերը քնած էր: Նրա խոսքով, իրեն արթնացրել է Մուրկա կատուն այն ժամանար, երբ արդեն սենյակի հատակը եւ կահույքը այրվում էին: Կենդանին թռել է տղամարդու կրծքին եւ սկսել է թաթերով հարվածել նրան», — գործակալությանը պատմել է ԱԻՆ աշխատակիցը:

Սկզբում տանտերը փորձել է ինքնուրույն հանգցնել կրակը, բայց ապարդյուն: Այդժամ նա կատվի հետ հեռացել է տնից եւ կանչել է հրշեջներին: 

Նախորդ հոդվածը‘Ով կլինի Պուտինի ամենաբարձրաստիճան հյուրը Սոչիում’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկացի կինոքննադատներն ընտրեցին «Ստրկության 12 տարին»’