Մուրմանսկի վարչական շրջանի շենքի վրա հրկիզվող նյութերով շշեր են նետել

557

Մուրմանսկում փնտրում են այն մարդուն, որը հրկիզվող նյութեր պարունակող շշեր է նետել մարզային կառավարության շենքի վրա։ Հրդեհից վնասվել են նահանգապետի, նրա տեղակալների աշխատասենյակները, նիստերի դահլիճ  տանող մուտքը։

Անհայտ տղամարդը  ուրբաթ գիշերը հրկիզվող նյութերով երկու շիշ է նետել Մուրմանսկի մարզի կառավարության մուտքի դռան վրա, հաղորդել են մարզի տեղեկատվական նախարարությունից։

«Մուրմանսկ-ինսայդ» ալիքը տեսանյութ է հրապարակել, որում  գլուխը ծածկած և ուսապարկով մի տղամարդ ինչ-որ բան է հանում փաթեթից և նետում դռան վրա, ապա տեղի է ունենում առկայծում, իսկ տղամարդը փախչում է։

Интерфакс-ի թղթակցի խոսքով՝ փայտե դռան վրա նկատելի էին կրակի հետքերը, դռան շեմին կոտրված ապակիներ էին, իսկ օդում սուր  քիմիական հոտ էր զգացվում։

«Մուրմանսկ ինսայդի» պնդմամբ՝ տուժել է պահակային ծառայության մի աշխատակից, իսկ հարձակման պահին շենքում «դեռ մեծ թվով կառավարության պաշտոնյաներ կային իրենց աշխատասենյակներում»։

Նախորդ օրը Մուրմանսկի պատգամավորների խորհուրդը չի հաստատել մարզի կրթության նախկին նախարար Օլգա Դյուզբայի թեկնածությունը, որին առաջադրել էր «Միասնական Ռուսաստանը»։ Նրա թեկնածությունը պաշտպանում էին նաև նահանգապետը և «Միացյալ Ռուսաստան» կուսակցության գերագույն խորհրդի քարտուղար Անդրեյ Տուրչակը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըAmnesty International-ը քննադատել է Լեհաստանին՝ աֆղանացիներին վռնդելու համար
Հաջորդ հոդվածըԼուկաշենկո․ «Ես և Պուտինը բավական խելացի ենք»