‘Մուրսին որոշել է դատի տալ իրեն տապալած բանակին’

732

Եգիպտոսի գահընկեց արված նախագահ Մոհամեդ Մուրսին հայտարարել է երկրի նոր իշխանություններին դատի տալու որոշման մասին, հաղորդում է France-Presse գործակալությունը: Ինչպես մանրամասնում է Reuters-ը, Մուրսին պատրաստվում է բողոքել, որ իրեն առևանգել են փաստական տապալումից մեկ օր առաջ: Նրա փաստաբանը տեղական հեռուստատեսությամբ հրապարակել է Մուրսիի ուղերձը Եգիպտոսի ժողովրդին: Նախկին նախագահը, որ գտնվում է Կահիրեի բանտում, հայտարարել է. «Եգիպտոսի քաղաքացիները պետք է իմանան, որ ինձ առևանգել են դեռևս հուլիսի 2-ին: Մինչև հուլիսի 5-ը ես անազատության մեջ եմ եղել Հանրապետական գվարդիային պատկանող շենքերից մեկում»: Եգիպտոսի Հանրապետական գվարդիան համարվում է պաշտպանության նախարարության էլիտար ստորաբաժանումը, որը պատասխանատու է երկրի առաջին դեմքերի պաշտպանության համար: Մուրսին նաև ողջունել է եգիպտացիներին, որոնք չեն հաշտվել իշխանությունից իրեն հեռացնելու փաստի հետ և «շարունակել են ջիհադը՝ հանուն սեփական իրավունքների և ազատությունների», փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Լիտվայի ԱԳՆ-ն վստահ է, որ Յանուկովիչը դեռ կարող է փրկել ԵՄ-ի հետ համաձայնագիրը’
Հաջորդ հոդվածը‘Երեխաների միանվագ նպաստը կավելանա մինչեւ 1,5 միլիոն դրամ’