‘ՄՊՏՀ դասախոսը դատապարտվել է պետական դավաճանության մեղադրանքով’

8800

Բաումանի անվան ՄՊՏՀ դասախոս և Մեքենաշինության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի աշխատակից Վլադիմիր Լապիգինը Մոսկվայի քաղաքային դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել պետական դավաճանության մեջ և դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, որը 76-ամյա Լապիգինն անցկացնելու խիստ ռեժիմի գաղութում:

Լապիգինի վերաբերյալ քրեական գործը գաղտնագրված է եղել, իսկ դատավարությունն անցկացվել է փակ ռեժիմով:

ՄԿԳԻ-ն, որտեղ երկար ժամանակ աշխատել է Լապիգինը, համարվում է Ռոսկոսմոսի գլխադասային ինստիտուտը: Ռոսկոսմոսի կայքի տվյալների համաձայն՝ նա մեղադրանք ներկայացնելու պահին եղել է աէրոգազադինամիկայի կենտրոնի տնօրենը:

Интерфакс-ի աղբյուրի տեղեկություններով՝Վլադիմիր Լապիգինը  կասկածվել է ասիական երկրներից մեկին գաղտնի տեղեկություններ  փոխանցելու մեջ:

Փոխանցում է BBC-ն:

 

 

Նախորդ հոդվածը‘Հալեպը ենթարկվել է օդային գրոհների’
Հաջորդ հոդվածը‘«Սպորտինգ»-«Բարսելոնա»՝ 0։5, Նեյմարը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)’