Մտադիր են մայրաքաղաքը Նուր Սուլթանից նորից վերանվանել Աստանա

367

 Մի խումբ ղազախ պատգամավորներ հանդես են եկել նախաձեռնությամբ՝ մայրաքաղաքին վերադարձնել նախկին անունը։

Պատգամավորները նշել են, որ իրենց կարծիքով՝ սխալ է «մարդու (նկատի ունեն Նուրսուլթան Նազարբաևին) կենդանության օրոք նրա անունով անվանակոչել քաղաքը»։

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, որը 2019 թ․ հանդես էր եկել մայրաքաղաք Աստանան, ի պատիվ Նազարբաևի, Նուր Սուլթան վերանվանելու նախաձեռնությամբ, հայտարարել է, որ քաղաքին նախկին անունը վերադարձնելու նախագիծն ընդգրկվել է սահմանադրական փոփոխությունների նախագծում, որն այժմ քննարկվում է սահմանադրական խորհրդում։

Տոկաևի մամուլի քարտուղարի խոսքով՝ Նազարբաևի պատվին անվանակոչված մյուս օբյեկտները կպահպանեն իրենց անունները։ Իսկ նման օբյեկտները բավական շատ են՝ զբոսայգիներ, նախկին Աստանայի օդանավակայանը, նավթագազային հանքավայր, շքանշան, համալսարան և նույնիսկ լեռնագագաթ Տյան Շանի լեռնաշղթայի հյուսիսային լանջին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀԱՊԿ առաքելությունը դեռ չի ժամանել սահման
Հաջորդ հոդվածըՂազախստանի մայրաքաղաքը մտադիր են նորից վերանվանել Աստանա