‘Մրջյունների որոշ տեսակներ սպառնում են էկոլոգիային’

1096

Իսպանական Կատալոնիայի համալսարանի գիտնականների կարծիքով՝ մրջյունների որոշ «ներկրված» ագրեսիվ տեսակներ լուրջ վտանգ են ներկայացնում ամբողջ աշխարհի էկոլոգիային: Գիտնականները հաշվել են մրջյունների ավելի քան 750 տեսակներ, որոնք ակամա՝ ինքնաթիռներով ու նավերով, տեղափոխվել են մարդու բնակության՝ իրենց համար նոր շրջաններ: Այդ տեսակներից շատերն արդեն ամբողջ գաղութներ են հիմնել՝ դուրս մղելով տեղական տեսակներին: ԱՄՆ-ում, օրինակ, իսկական գլխացավանք են դարձել Հարավային Ամերիկայից ներկրված, այսպես կոչված «խելագար» մրջյունները, որոնք զանգվածաբար լցվում են սարքավորումների մեջ ու շարքից հանում էլեկտրասարքերը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Նախորդ հոդվածը‘ ԼՂՀ ԱԳՆ-ն ողջունում և խրախուսում է օտարերկրյա պաշտոնյաների, և թե՛ զբոսաշրջիկների այցերը ԼՂՀ’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ն թիվ 38 ընտրատարածքում առաջադրելու է Արմեն Կարապետյանին` Լիսկայի թեկնածուին’