‘Մրցավարը դաշտից հեռացրել է 36 ֆուտբոլիստի’

946

Այո, 36 խաղացող երկու թիմերից, ներառյալ պահեստայինների նստարանին գտնվողներին:

Միջադեպը տեղի է ունեցել Պարագվայի առաջնությունում՝ խաղի ավարտից 5 րոպե առաջ, երբ մրցավարը կարմիր քարտ ցույց տվեց երկու ֆուտբոլիստների՝ յուրաքանչյուր թիմից մեկի: Սակայն խաղացողները արհամարհեցին մրցավարին եւ շարունակեցին հարաբերություններ պարզել, ինչից հետո կոնֆլիտի մեջ մտան բոլոր ֆուտբոլիստները:

Արդյունքում մրցավարները արագ լքեցին դաշտը, իսկ զեկույցում գրեցին, որ հեռացրել են բոլոր 36 խաղացողներին, ովքեր այժմ ստիպված կլինեն բաց թողնել հաջորդ հանդիպումը, հաղորդում է ֆուտբոլ 365-ը:

Նախորդ հոդվածը‘Թումանյանի թբիլիսյան բնակարանը վերանորոգվում է ‘
Հաջորդ հոդվածը‘Գ. Ջհանգիրյան. «Հանձնարարեք բողոքարկել ու բեկանել մի քանի տասնյակ անհիմն ու ապօրինի դատական ակտերը» ‘