ՄՔԴ դատախազը հայտարարել է, որ չի աշխատում Ռուսաստանի դեմ

408

Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը, որի գրասենյակը Ուկրաինայի դեպքերի հետաքննություն է անցկացնում, լրագրողներին տեղեկացրել է, որ մտադիր է այցելել այդ երկիր և իր գործունեության ընթացքում ջանում է անաչառ մոտեցում ցուցաբերել Մոսկվայի և Կիևի հանդեպ։

 Չորեքշաբթի նա ելույթ է ունեցել Ֆրանսիայի և Ալբանիայի կազմակերպած՝ ՄԱԿ-ի ԱԽ ոչ պաշտոնական նիստին՝ «ըստ Արրիայի բանաձևի»՝ նվիրված Ուկրաինայի տարածքում հնարավոր հանցագործություններին (ըստ Արրիայի բանաձևի՝ դրանք ոչ պաշտոնական հանդիպումներ են, որ կազմակերպում է ԱԽ անդամը կամ անդամները՝ կարծիքներ փոխանակելու համար, այս ձևաչափը անվանվել է ի պատիվ վենեսուելացի դիվանագետ Դիեգո Արրիայի)։

«Ես ո՛չ կողմ եմ Ռուսաստանին, ո՛չ էլ դեմ, ճիշտ այնպես, ինչպես և Ուկրաինային։ Սա քաղաքականության հարց է,- պնդել է դատախազը։- Մենք հանդես ենք գալիս հօգուտ օրինականության, հօգուտ մարդկայնության։ Մենք մեր աշխատանքն ենք անելու, միշտ էլ ճշմարտությանը հասնելու զանազան ճանապարհներ կան»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊուտինը նախազգուշացնում է չմիջամտել հակամարտությանը
Հաջորդ հոդվածըԵՄ-ն՝ ռուսաստանյան «գազային շանտաժին» սպասելիս