ՄՕԿ-ը սպառնում է հանել ծանրամարտը օլիմպիական ծրագրից

608

ՄՕԿ-ը կրկին սպառնում է ծանրամարտի միջազգային ֆեդերացիային` IWF-ին, հանել մարզաձևը օլիմպիական ծրագրից: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ-ը:

Ֆեդերացիան չի կարողացել հաստատել նոր սահմանադրության նախագիծը, որը պահանջում է Միջազգային օլիմպիական կոմիտեն: Համաշխարհային սպորտի գլխավոր կառույցը վերստին հիշեցրել է IWF-ին Փարիզում 2024թ. Օլիմպիական խաղերից ծանրամարտը դուրս մղելու մտադրության մասին:

ՄՕԿ-ի առաջարկած փոփոխություններից մեկը վերաբերում է կառույցի գործկոմի անդամների ընտրության չափանիշներին, որոնց համաձայն՝ այն թեկնածուները, որոնք երբևէ նպաստել են հակադոպինգային կանոնների խախտումներին, չեն կարող առաջադրվել գործկոմի կազմում: Այս պահին կառույցում կան այդպիսիք:

Հուլիսի 23-ին Տոկիոյում մեկնարկելիք Օլիմպիական խաղերին ծանրամարտի մրցաշարի ծրագիրը ներկայացված է կրճատ տեսքով: Եթե նախորդ՝ 2016-ի խաղերին մասնակցել է 260, ապա Ճապոնիայում կմրցի ընդամենը 190 ծանրորդ: Մի քանի ազգային հավաքական, օրինակ՝ Թաիլանդը, Մալայզիան և Ռումինիան, ընդհանրապես հանդես չեն գա:

Նախորդ հոդվածըՈւիմբլդոն․ Նովակ Ջոկովիչը եզրափակիչում է
Հաջորդ հոդվածը«Բարսելոնան» ու «Ատլետիկոն» կարող են աստղային ֆուտբոլիստների փոխանակում կատարել