‘ՄՕԿ-ի անդամ. Սոչիի օլիմպիադայի գումարների 1/3-ը գողացվել է’

1187

Սոչիի օլիմպիադային հատկացված գումարների մեկ երրորդը վատնվել է: Նման եզրահանգման է եկել Միջազգային օլիմպիական կոմիտեն, փոխանցում է Эхо Москвы-ն:

Կոռուպցիայի նման մասշտաբները չի զարմացրել Դահուկասպորտի միջազգային ֆեդերացիայի նախագահ եւ ՄՕԿ անդամ Ֆրանկո Կասպերին: Նրա խոսքով, Ձմեռային օլիմպիադայի կազմակերպման համար նախատեսված բյուջեի ավելի քան երեսուն տոկոսը գողացվել է: Այդ մասին  նա պատմել է շվեյցարական SFR հեռուստաընկերությանը: Այսպիսով, ըստ Կասպերի, գողացվել է շուրջ 13 միլիարդ եվրո: Պաշտոնյայի խոսքով, այս պատկերն ամենեւին էլ տարօրինակ չէ, քանի որ Ռուաստանում կոռուպցիան սովորական երեւույթ է: Կասպերի կարծիքով, օլիմպիադան Վլադիմիր Պուտինի փիար ակցիան է, եւ այդ ակցիայի շրջանակներում է տեղավորվում օլիգարխ Միխայիլ Խոդորկովսկու եւ Pussy Riot խմբի մենակատարին ազատ արձակելու քայլը: ՄՕԿ պաշտոնյան առաջին անգամը չէ, որ քննադատում է Սոչիի օլիմպիադան: Die Welt-ին վերջերս տված հարցազրույցում նա նշել էր, որ խաղերի մեկնարկից ամիսներ առաջ «հազար ու մի չլուծված խնդիր» կա դեռ:

Սոչիի ձմեռային օլիմպիադան կմեկնարկի փետրվարի յոթին:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի եւ Ռուսաստանի արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիաները կհամագործակցեն’
Հաջորդ հոդվածը‘Թել Ավիվում նացիստական ռեժիմին զոհ գնացած միասեռականների հիշատակին հուշարձան է բացվել’