‘Մ. Արեյան. Ինչ-որ մեկը Անժելա Սարգսյանի վճռով ծածկեց իր հետույքը, որովհետև ինքը չինովնիկ է’

1528

Դերասանուհի Անժելա Սարգսյանի «տղամարդու»՝ Կարեն Արեյանի մայրը՝ Մարինա Արեյանը կարծում է, որ այս ամբողջ սկանդալային պատմության մեջ իրականում ոչ թե իր որդին է մեղավոր, այլ չինովնիկ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ իր որդու հանդեպ կայացված դատավճիռն անարդար է: 

«Ինչ-որ մեկը այս վճռով ծածկեց իր հետույքը, որովհետև ինքը չինովնիկ է»,-ասաց Մարինա Արեյանը: 

Հարցին՝ ո՞վ է այդ չինովնիկը, Մարինա Արեյանն ասաց. «Երանի չէ՞ր իմանայի»: Սակայն նա վստահ է, որ Անժելա Սարգսյանը չէր կարող այդքան մեծ ազդեցություն ունենալ դատական համակարգի վրա. «Դուք կարծում եք Անժելան այդքան կա՞: Անժելան իրանից ոչինչ չի ներկայացնում, շարքային անբարոյական է»:

Այս գործի փաստաբան Կիմա Սարյանը նշեց, որ նոյեմբերի 20-ին կայացած դատական վճռի հետ, որով Կարենը դատապարտվել է մեկ տարի ազատազրկման, ինքը համաձայն չէ, քանի որ  ոչ մի փաստ չի եղել գործի քննության ժամանակ:

«Կարեն Արեյանի մեղքը ապացուցված չէ: Խախտվել է անմեղության կանխավարկածը: Մենք համաձայն չենք դատական ակտի հետ և պայքարելու ենք մինչև վերջ»,- նշեց նա:

Կարենի մայրը նշեց, որ իր համար դատարանի վճիռը եղել է անսպասելի:

 «Չի գտնվել ոչ մի պոռնո նկար, Անժելայի համակարգիչը չի զննվել, չգիտեմ` ինչու: Կարենի համակարգիչը զննվել է, չի գտնվել ոչ մի նկար: Մի՞թե դժվար էր մի փաստով ապացուցել, սա, բառիս բուն իմաստով, կապիկություն էր»,- նշեց նա:

Նա կարծում է, որ այդ նկարներում, հավանաբար, հենց այդ չինովնիկն է, որը թույլ չի տվել փորձաքննություն անել: 

«Էլ ինչի՞ համար եք դատավարություն արել և մեզ տասը ամիս սպանել, և ինչի՞ է գործը ընդհանրապես մտել դատարան: Սա խայտառակ վճիռ է»:

Նրա խոսքով` իր տղան նախկինում 6.5 տարի դատապարտվել է խմբակային հանցանքի համար և իսկապես, եղել է մեղավոր, սակայն այժմ՝ ոչ:

Քայքայիչ պաշտամունքից  տուժածների կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանը ևս նշեց, որ այս գործում կան շատ բացթողումներ: Նկարներում, ըստ նրա, մեկ անձ չէ, այլ մի քանի հոգի, և դատարանը չի պարզել, թե որոնք են տարածվել Կարենի կողմից և որոնք են ավելացվել ուղղակի:

Ինչպես նշում է «Գալան», վերջում Կարեն Արեյանի մայրը ևս մեկ անգամ շեշտեց, որ պայքարելու են մինչև վերջ և, եթե չապացուցվի Կարենի անմեղությունը, դիմելու են Եվրոդատարան:

Նախորդ հոդվածը‘Ամնեստի ինտերնեշնլ. Եմենում արձանագրվել են մարդկանց խաչելու դեպքեր’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիան ՆԱՏՕ-ից խնդրում է Patriot-ի 10 մարտկոց, դաշինքը պատրաստ է տրամադրել 3-ը’