Մ-16 ԱԱ․ Էմին Օհանյանը տարավ 7-րդ հաղթանակը. նա առաջին տեղում է

329

Ռումինիայում ընթացող շախմատի մինչեւ 16 տարեկանների աշխարհի առաջնության 9-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Էմին Օհանյանը սպիտակ ֆիգուրներով մրցեց ռումինացի Անդրեյ Ֆիլիպի հետ եւ պարտության մատնեց 51-րդ քայլին։

Էմին Օհանյանը 7 հաղթանակից եւ 1 ոչ ոքիից եւ 1 պարտությունից հետո 7,5 միավորով առաջինն է։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում գտնվող հնդիկ Անանդ Պրանավը։

Առաջնության ավարտին մնացել է 2 տուր։

Նախորդ հոդվածըԺամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել
Հաջորդ հոդվածըՌԴԿԿ-ն հերքել է Կադիրովի վերաբերյալ Զյուգանովի՝ Պուտինին ուղղված նամակի մասին լուրը