Մ-18 ԱԱ․ Մարիամ Մկրտչյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին եւ միանձնյա առաջատարն է

292

Ռումինիայում անցկացվող շախմատի աղջիկների մինչեւ 18 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի չեմպիոն, ազգային հավաքականի շախմատիստուհի Մարիամ Մկրտչյանը 8-րդ տուրում սպիտակ ֆիգուրներով մրցեց ադրբեջանցի Այան Ալահվերդիեւայի հետ եւ հաղթանակ տարավ 35-րդ քայլին։

Մարիամ Մկրտչյանը 8-րդ անընդմեջ հաղթանակը տարավ եւ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1,5 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող հնդիկ Ս․ Կանիշկայից։

Առաջնության ավարտին մնացել է 3 տուր։

Նախորդ հոդվածըՅուրա Մովսիսյան․ Հայեր, միացե՛ք
Հաջորդ հոդվածըՊՆ կոչը․ Տեսանյութեր մի հրապարակեք մարտական գործողությունների գոտուց