Մ-18 ԱԱ․ Մարիամ Մկրտչյանը տարավ 9-րդ անընդմեջ հաղթանակը եւ ապահովեց տիտղոսը

369

Հայաստանի չեմպիոն, Հայաստանի հավաքականի շախմատիստուհի Մարիամ Մկրտչյանը նվաճեց Ռումինիայում անցկացվող շախմատի աղջիկների մինչեւ 18 տարեկանների աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Մարիամ Մկրտչյանը ցույց է տալիս բացառիկ արդյունք՝ տանելով 9 անընդմեջ հաղթանակ։ 9-րդ տուրում հայ շախմատիստուհին սպիտակ ֆիգուրներով պարտության մատնեց հիմնական հետապնդող, հնդիկ Ս․ Կանիշկային, որը 6,5 միավորով մնաց երկրորդ տեղում։

Առաջնության ավարտին մնացել է 2 տուր։

Նախորդ հոդվածըԱղբյուր․ Էրդողանն ու Պուտինը Սամարղանդում կքննարկեն ռուսաստանյան գազի մատակարարումները
Հաջորդ հոդվածըԺամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել