Մ-18 ԵԱ․ Մարիամ Մկրտչյանը նվաճեց տիտղոսը

240

Շախմատի կանանց աշխարհի մինչեւ 18 տարեկանների չեմպիոն Մարիամ Մկրտչյանը նվաճեց Անթալիայում անցկացվող Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների չեմպիոնի տիտղոսը։

Նախավերջին տուրում Հայաստանի ներկայացուցիչը սեւ ֆիգուրներով պարտության մատնեց իռլանդացի Տրիշա Կանյամարալային եւ 7,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Մոտակա չորս հետապնդողները հետ են 1,5-ական միավոր։

Տղամարդկանց մինչեւ 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանը նախավերջին տուրում սեւ ֆիգուրներով պարտվեց ռուսաստանցի Ռուդիկ Մակարյանին, որը 7 միավորով միանձնյա առաջատարն է։ 6,5 միավորով միանձնյա երկրորդ տեղում է ռուսաստանցի Վոլոդար Մուրզինը։ Մամիկոն Ղարիբյանը 6 միավորով 3-5-րդ տեղերը։

Մինչեւ 16 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էմին Օհանյանը նախավերջին տուրում սեւերով պարտության մատնեց լեհ Յան Մալեկին եւ 6,5 միավորով բաժանում է առաջինից 5-րդ տեղերը։

Նախորդ հոդվածըԱդրբեջանի ԶՈՒ-ն կրակել է սահմանի արևելյան հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ
Հաջորդ հոդվածըFT․ G20-ի մասնակիցները դատապարտում են ռազմական գործողությունները Ուկրաինայում