Մ-20 ԱԱ․ Հայ շախմատիստների արդյունքները 5-րդ տուրում

242

Մեխիկոյում անցկացվող շախմատի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանը 5-րդ տուրում ոչ ոքի է խաղացել ռուսաստանցի Սավա Վետոխինի հետ եւ 3,5 միավորով բաժանում է 18-39-րդ տեղերը։

Կանանց առաջնությունում Մարիամ Մկրտչյանը 5-րդ տուրում պարտվեց ամերիկացի Կարիսա Յիպին, որը հնդիկ Ռավի Ռակշիտայի հետ 4,5-ական միավորով կիսում է առաջին տեղը։ Մարիամ Մկրտչյանը 4 միավորով երրորդն է։

5-րդ տուրում պարտություն կրեց նաեւ Ասյա Եդիգարյանը, որի մրցակիցը Կանադայի ներկայացուցիչ Սվետլանա Դեմչենկոն էր։ Ասյա Եդիգարյանը 2,5 միավորով բաժանում է 37-45-րդ տեղերը։

Առաջնությունում կանցկացվի 11 տուր։

Նախորդ հոդվածըՏիկնիզյանը պատասխանել է Եվրոպա հնարավոր տեղափոխության մասին հարցին
Հաջորդ հոդվածըԱրցախի առողջապահության նախարարության հայտարարությունը