‘Յայա Տուրե. «Յուրաքանչյուրն իր կարծիքն ունի, յուրաքանչյուրն ունի ասելիք, և թերթը նույնպես ասելիք ունի, բայց երբեմն դա բարկացնում է մարդկանց»’

738

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն իր ցավակցությունն է հայտնել «Շարլի Էբդո» հրատարակության վրա ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվածների հարազատներին և ընդգծել է, որ անհանգստանում է Փարիզում ապրող իր մուսուլման ընկերների համար:

«Շատ եմ ցավակցում զոհվածների հարազատներին, չէ՞ որ նրանք իրենց հարազատներին, ընկերներին, ամուսիններին և և հայրերին են կորցրել: Սարսափելի է… Ես Փարիզում ես շատ գործընկերներ ունեմ և մուսուլման ընկերներ: Որպես մուսուլման` անհանգստանում եմ նրանց համար: Վախենում եմ` կարող է ինչ-որ սարսափելի բան լինել:

Մենք գիտենք, որ «Շարլի Էբդոն» շատ գործ է կատարում, երբեմն նրանք աշխատում են առանց հարգանքի: Յուրաքանչյուրն իր կարծիքն ունի, յուրաքանչյուրն ունի ասելիք, և թերթը նույնպես ասելիք ունի, բայց երբեմն դա բարկացնում է մարդկանց»,-Յայա Տուրեի խոսքը մեջբերված է CNN-ից:

Նախորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն հետաքննում է «Ռեալի» տրանսֆերները’
Հաջորդ հոդվածը‘Ռոյսը «Ռեալի» հետ 5-ամյա պայմանագիր կկնքի’