‘Յանուկովիչը նոր ուղերձով հանդես կգա Դոնի Ռոստովում’

952

Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը մարտի 11-ին նոր հայտարարությամբ հանդես կգա Դոնի Ռոստովում: Ելույթի ստույգ տեղն ու ժամը հայտնի չեն: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը՝ հղում անելով աղբյուրին՝ քաղաքական գործչի շրջապատից:

Նախորդ անգամ Յանուկովիչը Դոնի Ռոստովում հանդես էր եկել փետրվարի 28-ին: Դա նրա առաջին հայտնությունն էր հանրությանը՝ այն բանից հետո, երբ Ուկրաինայի Գերագույն ռադան նրան հեռացրել էր իշխանությունից: Լրագրողների հետ զրույցի ընթացքում նա ներողություն էր խնդրել ուկրաինացի ժողովրդից, կոչ էր արել անցկացնել համազգային հանրաքվե, պատմել էր Ուկրաինայից իր փախուստի մանրամասներ, ինչպես նաև իրեն անվանել էր օրինական նախագահ:

Յանուկովիչը նաև հայտարարել էր, թե մտադիր չէ Մոսկվայից ռազմական օգնություն խնդրել: Սակայն հետագայում ռուսաստանյան իշխանությունները ցույց տվեցին Յանուկովիչի նամակը, որով նա Պուտինին կոչ էր անում զորք մտցնել Ուկրաինա՝ բնակչությանը պաշտպանելու և երկրում  կայունություն հաստատելու նպատակով: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյանի շահերը կպաշտպանեն նաև Ֆրանսիայից ժամանած փաստաբանները.Civilnet’
Հաջորդ հոդվածը‘Պատահար Երևան-Սևան ճանապարհին’