‘Յանուկովիչը ստորագրել է կառավարության հրաժականանը’

962

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ստորագրել է վարչապետ Նիկոլայ Ազարովին պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։ Համապատասխան հաղորդագրությունը տեղակայված է նախագահի պաշտոնական կայքում։

Նույն հրամանագրով նախագահն ընդունել է նաև նախարարների կաբինետի հրաժարականը։

Հիշեցնենք, որ Ազարովն այսօր հրաժարական էր ներկայացրել: Նիկոլայ Ազարովը Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի գլխավոր ձախողողն էր համարվում: ։

Այսօր ավեի վաղ ուկրաինական  Ռադան չեղյալ է համարել հունվարի 16-ին ընդունված 9 օրենք, այդ թվում՝ զանգվածային անկարգությունների համար պատժի խստացման վերաբերյալ օրենքը։

Այս օրենքն առաջացրել էր բողոքավոր ուկրաինացիների բուռն զայրույթը, որոնք նոր թափով վերսկսեցն Եվրամայդանի հանրահավաքները: 

Նախորդ հոդվածը‘Ոստիկաննեը բռնություն են կիրառել «սեւազգեստ մայրերի» նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Օլանդն Անկարայում խոստացել է քրեականացնել Ցեղասպանության ժխտումը’