‘Յանուկովիչ. «Ես կենդանի եմ» (տեսանյութ)’

969

Ես կենդանի եմ, թեեւ չեմ կարող ասել, որ ինձ լավ եմ զգում,որովհետեւ չեմ կարող առանց խորը եւ սարսափելի տագնապի հետեւել Ուկրաինայում ընթացող իրադարձություններին: Դոնի Ռոստովում հայտարարել է Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը: Հիշեցնենք, որ օրերս լուրեր էին տարածվել նախկին նախագահի մահվան մասին:

Նա նշել է, որ Ուկրաինայում շարունակվում են անկարգությունները, «մութ ուժերը» ցանկանում են քաղաքացիական պատերազմ սանձազերծել:

Ըստ Յանուկովիչի՝ Ուկրաինայի քաղաքներում պարեկում են դիմակավորված անձինք: «Այդ մարդիկ ուզում են բանակը փոխանցել Բանդերայի դրոշի ներքո և քաղաքացիական պատերազմ հրահրել»,- հայտարարել է Յանուկովիչը: Նա հարց է  ուղղել «այդ մութ ուժերի արևմտյան հովանավորներին»՝ «Դուք կուրացե՞լ եք, դուք կորցրե՞լ եք հիշողությունը, դուք մոռացե՞լ եք, թե ինչ բան է ֆաշիզմը»: Նա նաև նշել է, որ մնում է միակ օրինակարգ նախագահը և գերագույն հրամանատարը: Յանուկովիչի խոսքով՝ ինքը ոչ մի տեղ էլ չի փախել, արմատականների կողմից վարչական շենքերը գրավելու պահին ինքը եղել է Խարկովում, այնուհետև՝ Դոնեցկում, ապա՝ Ղրիմում, և հեղաշրջման պահին չի լքել Ուկրաինայի տարածքը: «Հենց որ հանգամանքները թույլ տան, ես անպայման կվերադառնամ Կիև», խոստացել է Յանուկովիչը: Փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Յանուկովիչի հայտարարությունը սկսած 30:35-ից:

Նախորդ հոդվածը‘Քեթրին Էշթոնը այցելել է Իրանում գտնվող Սուրբ Ամենափրկիչ հայկական վանք’
Հաջորդ հոդվածը‘Սպանված զինծառայողի հարազատներին հայհոյած փաստաբանը պահաջում է դատավորի ինքնաբացարկը ‘