‘Յանուկովիչ. Ուկրաինան «Եվրամիություն, թե Մաքսային միություն» հարցով հանրաքվե կանցկացնի’

1035

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը լրագրողների հետ հանդիօպմանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ բանակցությունների ընթացքում Կիեւը «նվաստացնող» առաջարկներ է ստացել:

«Այն առաջարկները, որ արվել են մեզ, մեզ համար անհարմար են, դրանք նույնիսկ նվաստացուցիչ են, մենք դրանց երբեք չենք գնա: Մենք չենք կարող առեւտրի մեջ քաշել երկիրը, դա մեր սկզբունքն է», — ըստ BBC-ի, ասել է Յանուկովիչը:

Նախագահի խոսքերով, Ուկրաինան պետք է հանրաքվե անցկացնի՝ Եվրամիություն կամ Մաքսային միություն մտնելու հարցով:   Նա նաեւ տեղեկացրել է, որ Ուկրաինան պատրաստ է միանալ Եվրասիական եւ Մաքսային միությունների մի քանի դրույթների, որոնք չեն հակասում Առեւտրի համաշխարհային կազմակերպության նորմերին:

Չորեքշաբթի Եվրախորհրդարանի պատգամավորները քննադատել են Ռուսաստանին՝ Ուկրաինայի նկատմամբ գործադրած ճնշման համար: Նրանք հայտարարել են, որ Մոսկվայի վերաբերմունքը Կիեւի նկատմամբ հակասում է միջազգային իրավունքին: 

Նախորդ հոդվածը‘Հայաստանը երրորդ երկիր ուղարկեց ադրբեջանցի փախստականին’
Հաջորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգայի վիճակահանություն. առաջին տպավորություններ’