‘Յասիր Արաֆաթի դին արտաշիրմել են ‘

762

Այսօր՝ օրվա առաջին կեսին, կայացել է Պաղեստինի երկարամյա առաջնորդ Յասիր Արաֆաթի արտաշիրիումը: Միջազգային փորձագետների անձնակազմը աճյունից վերցրել է անհրաժեշտ նմուշները, այնուհետև վերահուղարկավորել Արաֆաթի դին, հայտնում է РИА Новости-ն :

Պաղեստինյան իշխանությունները խոստացել են մի քանի ամսվա ընթացքում ավարտել և հանրությանը ներկայացնել Յասիր Արաֆաթի արտաշիրմման արդյունքները:

Արաբական «Ալ-Ջազիրա»  հեռուստաալիքի հրապարակած լրագրողական հետաքննության արդյունքները ցույց են տալիս, որ Պաղեստինյան Ինքնավարության նախկին առաջնորդ Յասիր Արաֆաթին թունավորել են պոլոնիում-210 տեսակի ռադիոակտիվ նյութով:

Սույն տեղեկատվությունը տարածած լրագրողները հիմնվում են Լոզանի՝ Ռադիոֆիզիկայի համալսարանի գիտնականների կատարած ուսումնասիրության արդյունքների վրա, որոնց համաձայն՝ Արաֆաթի անձնական իրերը բավական բարձր քանակությամբ պոլոնիում են պարունակում: Լրագրողների խոսքերով՝ գիտնականների հենց այս բացահայտումից հետո էլ Պաղեստինի գործող իշխանությունները Արաֆաթի աճյունի արտաշիրիմումը կազմակերպելու պատրաստակամություն են հայտնել:

 

Նախորդ հոդվածը‘Բնապահպանության նախարարությունը իրենց ներքին գործերին միջամտելու փորձ է որակել հիմնադրամների հայտարարությունը ‘
Հաջորդ հոդվածը‘ՖԻԴԵ-ի նախագահը առաջարկում է Արցախում միջազգային շախմատային հանդիպումներ անցկացնել’