‘Յացենյուկը խոստանում է, որ բոլոր նախարարները էկոնոմ դասով են թռչելու’

1200

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ նախարարների կաբինետի բոլոր անդամները թռչելու են էկոնոմ դասով: УНИАН-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա հայտարարել է Կիեւում կայացած մամլո ասուլիսի ժամանակ:

Նա նշել է, որ կառավարությունն արդեն մի շարք խիստ որոշումներ է ընդունել, մասնավորապես` կենտրոնական ապարատում եւ նախարարություններում կրաճտվել են մոտ 3000 ավտոմեքենաներ:

«Չենք պահելու փոխնախարարներին, վարչության պետերին, բաժինների պետերին, ովքեր պետական միջոցներով տեղաշարժվում են եւ ստանում են արտոնություններ»,- հայտարարել է նա:

Նա հավելել է, որ հրատապ դեպքերի պարագայում, երբ չվերթներ չկան այս կամ այն կետի հետ, կօգտագործվեն տեղափոխման համապատասխան միջոցներ: «Բայց այնտեղ, որտեղ կան մշտական չվերթներ, քննարկում չի կարող լինել: Էկոնոմ դաս` էկոնոմ երկրում»,- հավելել է Յացենյուկը:   

Նախորդ հոդվածը‘Հրդեհ Երևանի հյուրանոցներից մեկում’
Հաջորդ հոդվածը‘Իոսիֆ Կոբզոնը հոսպիտալացվել է Մոսկվայում’