‘Յացենյուկը ռուսաստանյան իշխանություններին կոչ է արել դուրս բերել զորքերը’

1026

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Եվրախորհրդարանում ռուսաստանյան իշխանություններին կոչ է արել զորքերը դուրս բերել Ուկրաինայից և պահպանել միջազգային պայմանագրերը:

Հինգշաբթի Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի ղեկավարության հետ հանդիպումից հետո, որն անցել է բոլոր քաղաքական խմբերի մասնակցությամբ, Յացենյուկն ասել է. «Մենք կոչ ենք անում Ռուսաստանի նախագահին և կառավարությանը՝ դուրս բերել զորքերը և հավատարիմ մնալ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև միջազգային պայմանագրերին»: Ուկրաինայի վարչապետը հավաստիացրել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին, որ ուկրաինական կողմը հավատարիմ է իրավիճակի քաղաքական լուծմանը: «Մենք պետք է շտապ լուծենք այդ խնդիրը, և մենք պատրաստ ենք լուծում գտնել ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի, Ռուսաստանի հետ միասին: Մենք Ռուսաստանից խնդրել ենք պատասխանել՝ պատրա՞ստ է պահպանել խաղաղությունն ու կայունությունը Եվրոպայում, թե՞ մտադիր է շարունակել սադրանքները և լարումը մեր երկկողմ և բազմակողմանի հարաբերություններում: Սա սոսկ Ուկրաինա-Ռուսաստան ճգնաժամ չէ, սա ճգնաժամ է Եվրոպայում: Մենք հավատարիմ ենք խնդրի քաղաքական լուծմանը»,- հայտարարել է Յացենյուկը: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Բերեզովսկի. Հայաստանը պարտվել է սխալ ընտրած մարզակոշիկների պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Ղրիմը եւ ռուբլու արժեզրկումը բացասաբար կանդրադառնան ՀՀ տնտեսության վրա. Նախարար’