‘Յացենյուկն Արևմուտքին կոչ է արել շտապ հրավիրել ՄԱԿ-ի ԱԽ նիստ’

1052

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը արևմտյան գործընկերներին խնդրել է շտապ կարգով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել՝ Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի ձեռնարկած գործողությունների կապակցությամբ:

Յացենյուկը նաև  Արևմուտքին կոչ է արել սառեցնել ռուսաստանյան ակտիվներն ու ֆինանսներն այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանն իր զորքերը դուրս չի բերել Ուկրաինայից: «Պատժամիջոցներն արդյունք չտվեցին: Այս դեպքում ռուսաստանյան ագրեսիան կանխելու միակ միջոցը պետք է լինի ռուսաստանյան բոլոր ակտիվների սառեցումը և ՌԴ բոլոր բանկային գործարքների դադարեցումը ԵՄ անդամ երկրներում և ԱՄՆ-ում, ինչպես նաև G8 երկրներում»,- հավելել է Ուկրաինայի վարչապետը: Փոխանցում է censor.net.ua-ն:

Նախորդ հոդվածը‘Օլանդն առաջարկել է ուկրաինական ճգնաժամի շուրջ շարունակել հանդիպումները «քառյակի» ձևաչափով’
Հաջորդ հոդվածը‘Պոռոշենկոն հետաձգել է այցը Թուրքիա և ԱԱՊԽ նիստ է հրավիրել’