‘Յացենյուկ. Յանուկովիչը ցուցարարներին եւ ընդդիմությանը առաջարկում է հանձնվել’

989

Այսօր գիշեր տեղի ունեցած բանակցությունների ժամանակ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ըստ էության, ցուցարարներին եւ ընդդիմությանը առաջարկում էր հանձնվել, սակայն մարդիկ իրավունք ունեն Մայդանում լինելու, իսկ ընդդիմությունը կլինի նրանց կողքին: Այս մասին այսօր հայտարարել է «Բատկիվշինա» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը:

«Բանակցությունների ժամանակ ընդդիմության դիրքորոշումը միայն մեկն է եղել՝ զորքերի անհապաղ դուրսբերումը եւ հրադադարի հաստատումը՝ մարդկանց կյանքը պահպանելու նպատակով»,- նշել է Յացենյուկը՝ «5-րդ ալիքին» տված հարցազրույցում:

Քաղաքական գործչի խոսքերով նախագահը եւ իշխանության ներկայացուցիչները իրենց, ըստ էության, առաջարկել են լքել Մայդանը եւ հանձնվել: «Մենք կկանգնենք ժողովրդի կողքին. Մայդանում այժմ գտնվում են խաղաղասեր մարդիկ ու այդ մարդիկ իրավունք ունեն այնտեղ կանգնելու եւ իրենց խաղաղ ցույցը շարունակելու»,- հավելել է Յացենյուկը: Փոխանցում է Interfax-ի ուկրաինական ծառայությունը: 

Նախորդ հոդվածը‘Օրվա կադրը Կիևից. Հայրը և որդին բախումներից հետո’
Հաջորդ հոդվածը‘Զոհված զինծառայողների գործով Սեյրան Օհանյանն աշխատանքից ազատել է 4 զինվորականի’