‘ Յոախիմ Լյովը կարող է գլխավորել «Ռեալը»’

1113

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հետաքրքրված է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է Tuttomercato -ն:

Իտալացի մասնագետ Կարլո Անչելոտիի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվելու է 2016-ի ամռանը եւ հենց այդ ժամանակ Պերեսը կփորձի  պայմանագիր կնքել Լյովի հետ: Ենթադրվում է, որ գերմանացի մասնագետը զբաղեցրած պաշտոնից կհեռանա Եվրո-2016-ից հետո:

Հիշեցնենք, որ Անչելոտին «Ռեալը» գլխավորել է 2013-ին եւ այս ընթացքում մադրիդյան ակումբը դարձել է Իսպանիայի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի Սուպերգավաթի եւ աշխարհի ակումբային առաջնության հաղթող:

Նախորդ հոդվածը‘Սքոուլզ. ««Յուվենտուսը» կարող է հաղթահարել «Բորուսիայի» արգելքը» ‘
Հաջորդ հոդվածը‘ Դահուկացատկի Աշխարհի Գավաթի խաղարկության ռեկորդը կարճ կյանք ունեցավ(տեսանյութ)’