‘Յոահիմ Լյով. «Մենք բոլորս ցնցված ենք, նման պահերի ինձ համար խաղն ու սպորտը կորցնում են նշանակությունը»’

1116

Ֆրանսիա — Գերմանիա ընկերական խաղից հետո երկրպագուների մեծ մասը, ստադիոնի անձնակազմը, ֆուտբոլիստներն ու մարզիչները մինչեւ հիմա «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում են: goal.com-ը հայտնում է, որ նույնիսկ երաժեշտություն են միացրել մարզադաշտում՝ ներկաներին ինչ-որ կերպ հանգստացնելու համար:

Ֆրանսիա — Գերմանիա ընկերական հանդիպման ժամանակ ստադիոնի հարակից բարում երեք նռնակ է պայթել, իսկ համերգային դահլիճներից մեկում կրակոցներ են եղել:  

Նշենք, որ ժամեր առաջ Փարիզի տարբեր վայրերում երեք ահաբեկչություն է եղել, ինչի հետեւանքով տուժել են տասնյակից ավելի մարդիկ: Մասնավորապես, ըստ ոչ պաշտոնական աղբյուրների մահացածների թիվը հասնում է 60-ի, պատանդների թիվն էլ՝ 100-ի:

Կատարվածի հետ կապված արդեն հասցրել են արտահայտվել Գերմանիայի հավաքականի մարզչական շտաբի ներկայացուցիչները՝ գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովի գլխավորությամբ.

— Մենք բոլորս ցնցված ենք: Ինձ համար խաղն ու սպորտը կորցնում են նշանակությունը: Հանդերձարանում ենք իմացել տեղի ունեցածի մասին, շատ վախեցանք, տարակուսանքի մեջ ենք մինչեւ հիմա,- ասել է Լյովը:

Հավելենք՝ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել լե Գրեն հայտնել էր, որ Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի  J դարպասի մոտ նույնպես պայթյուն է եղել, 3 մարդ մահացել են, մի քանիսն էլ վիրավորվել: 

Ավելի ուշ Փարիզի ոստիկանությունը հայտնել է, որ մարզադաշտի մոտ ահաբեկչությունն իրակացրել են երկու մահապարտները:

Նախորդ հոդվածը‘ՖՖՖ-ի նախագահ Նոել Լե Գրաե. «Հիմա ես միայն մտածում եմ մահացածների ընտանիքների մասին»’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիական ակումբները տեղյակ են եղել ահաբեկչության վտանգի մասին’