‘Յոժեֆ Սաբո. Եթե Մխիթարյանը ցանկանում է, ուրեմն պետք է նրան բաց թողնել’

1085

Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յոժեֆ Սաբոն մեկնաբանել է «Շախտյորից» Հենրիխ Մխիթարյանի հեռանալու հեռանկարը՝ համարելով, որ հայ ֆուտբոլիստին պետք է բաց թողնել:

«Եթե «Շախտյորը» Ֆերնանդինյոյի վաճառքից հետո որոշի բաց թողնել Մխիթարյանին, ապա դա մեծ կորուստ կլինի դոնեցկյան թիմի համար: Մյուս կողմից, դա լիովին նորմալ սխեմա է. «աճեցրինք, օգտվեցինք, վաճառեցինք»: Բայց եթե հայ ֆուտբոլիստն ինքը ցանկանում է փոխել ակումբը, ապա միանշանակ նրան պետք է բաց թողնել, հակառակ դեպքում լավ չի լինի»,- Սաբոյի խոսքն է մեջբերում Ուկրաինայում Sport-express-ը:

 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դիվանագետները ցնցված են Վրաստանում հայտնաբերված՝ խոշտանգումների տեսագրություններից’
Հաջորդ հոդվածը‘Էլինար Վարդանյան. Էլոյանն ունի բոլոր հիմքերը դատարան դիմելու համար’