‘Յոլյանը երկնքից չի իջել. Մամուլ’

1008

«Ինչպես հայտնի է, ՀՀԿ շտաբում առանձնապես ոչ ոք չէր սպասում Լևոն Յոլյանին: Սերժ Սարգսյանը ընտրություններից առաջ անսպասելի այս մարդուն բերեց շտաբ, և նա դարձավ Սարգսյանի շտաբի պետի` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջին տեղակալը: Յոլյանն, ինչ խոսք, երկնքից չիջավ: Վերջինս ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահի տեդակալն է, ինչպես նաև աշխատում է Վերահսկիչ պալատում` որպես պալատի նախագահ Իշխան Զաքարյանի առաջին տեղակալ»,-գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը» և շարունակում.

«Յոլյանից ողջ թիմը դժգոհ էր դեռևս նախընտրական շրջանում, մասնավորապես ՀՀԿ-ականները սրտնեղում էին` ասելով, թե նա անիմաստ «մուտիլովկաներով» է զբաղված և փորձում է դրանով լուծել միայն մեկ խնդիր` զուգադրել Սերժ Սարգսյանին, որ ինքը տիրապետում է ինֆորմացիային, կարողանում է կառավարել ինֆորմացիան և ուրեմն` արժանի է զբաղեցնել կարևոր պաշտոններից մեկը:

Հիմա Յոլյանի «գործունեության» նոր «ֆրոնտ» է բացվել: Մասնավորապես` վերջինս Սերժ Սարգսյանին հասկացրել է, որ բազմաթիվ գերատեսչություններում աշխատող ՀՀ քաղաքացիները չեն լսել իրենց ՀՀԿ-ական նախարարների ու ղեկավարների հորդորը ու չեն քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին: Վերջինս ասել է, որ կարող է «բացահայտել», թե որ նախարարների խոսքն են շրջանցել տվյալ գերատեսչության աշխատակիցները, և մասնավորապես` ովքեր են եղել շրջանցողներր: Յոլյանի այս նախաձեռնությունն, իհարկե, ՀՀԿ-ում շատերի ծիծաղն է առաջացրել, բայց Սերժ Սարգսյանը, կարծես թե, լուրջ է ընդունել Յոլյանին` նրան «հանձնարարելով» սկսել «վհուկների որսը»: Ի դեպ` Յոլյանը շարունակում է ձգտել դեպի ավելի լուրջ պաշտոնի, քան այս պահին զբաղեցնում է: Բացառված չէ, որ Յոլյանի ջանքերը անպտուղ չմնան, և նա գլխավորի նախարարություններից որևէ մեկը»:

Նախորդ հոդվածը‘«Բարև», «հետո՞ ինչ». Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Մովսիսյանը պատմում է «Սպարտակի» կազմում իր դուբլի մասին. Տեսանյութ’