‘Յոհանեսբուրգի օդանավակայանում ինքնաթիռը մխրճվել է շենքի մեջ’

873

British Airways-ի ինքնաթիռը՝ 182 ուղևորներով, մխրճվել է Յոհանեսբուրգի օդնավակայանի շենքի մեջ: Այդ մասին իր Twitter-ում հաղորդել է ավիաընկերությունը:

Ինչպես նշել է Sky News-ը, լայները, ենթադրաբար՝ Boeing 747, թևով հարվածել է շենքին: Բոլոր ուղևորները բարեհաջող  իջեցվել են օդանավից, վիրավորներ չկան:

Ինքնաթիռի ուղևորներից մեկը՝ Oxfam բարեգործական ընկերության աշխատակից Հարիեթ Թոլփութն իր թվիթերյան էջում գրառել է, որ միջադեպի արդյունքում «ոչ մի տուժող չկա, բացի օդաչուների հպարտությունից»: Նա նաև քննադատաբար մեկնաբանել է այն, որ վթարային իրավիճակում առաջին հերթին ինքնաթիռից իջեցրել են բիզնես-կարգի, ապա միայն՝ էկոնոմ-կարգի ուղևորներին, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Սա գործարք է Հայաստանի անկախության դեմ. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Խոդորկովսկի. Իմ պարտքն է օգնել մյուս քաղբանտարկյալներին’